Բոյան Ադամի
Բոյան Ադամի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1912[1][2][3][…] Ribnica, Սլովենիա |
Երկիր | Սլովենիա և Հարավսլավիա |
Մահացել է | նոյեմբերի 3, 1995[4][2][3][…] (83 տարեկան) Լյուբլյանա, Սլովենիա[5] |
Գերեզման | Ժալե գերեզմանոց |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր, երաժշտական գործիքավորող, լուսանկարիչ և դաշնակահար |
Գործիքներ | դաշնամուր, Շեփոր և երգեհոն |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Պարգևներ | |
Կայք | bojan-adamic.si |
Bojan Adamič Վիքիպահեստում |
Բոյան Ադամիչ (սլովեն.՝ Bojan Adamič, օգոստոսի 9, 1912[1][2][3][…], Ribnica, Սլովենիա - նոյեմբերի 3, 1995[4][2][3][…], Լյուբլյանա, Սլովենիա[5]), սլովենացի և հարավսլավացի կոմպոզիտոր, դիրիժոր, դաշնակահար, ջազմեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]13 տարեկանից սովորել է երաժշտական միջնակարգ դպրոցում։ 1941 թվականին ավարտել է Լյուբլյանայի երաժշտական ակադեմիայի դաշնամուրի բաժինը՝ Յանկո Ռավնիկայի ղեկավարությամբ։
Ստեղծագործական գործունեությունը սկսել է 1933 թվականին։ 1930-ականներին հիմնադրել է «Բրոդվեյ» երաժշտական խումբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է պարտիզան։ Անդամակցել է Հարավսլավիայի ժողովրդական-ազատագրական բանակին։
Պատերազմից հետո ստեղծել է անսամբլ և ղեկավարել այն մինչև 1960-ականների սկիզբը։ Երգչախումբը հաջողությամբ ելույթ է ունեցել Լյուբլյանայի ռադիոյով[6]։
Եղել է ակտիվ ջազ երաժիշտ, հետագայում զբաղվել է կոմպոզիտորական գործունեությամբ։
Ստեղծել է դասական, փոփ, ջազ և երաժշտություններ, հանդիսանում է մոտ 200 հեռուստատեսաֆիլմի հեղինակ։ Բոյան Ադամիչը նաև շանսոն, հոգևոր, կամերային երաժշտությունների, սիմֆոնիկ ստեղծագործությունների հեղինակ է։ Առաջին անգամ կինոյում հանդես է եկել 1952 թվականին («Ամեն ինչ ծովում»)։
Արժանացել է «Ազատության շքանշանի», «Ֆրանց Պրեշերնի անվան մրցանակի»։ 1957 թվականին Բոյան Ադամիչը Պուլայի կինոփառատոնում արժանացել է ոսկե մեդալի՝ «Ֆանտաստիկ բալլադ» կարճամետրաժ ֆիլմի համար[7]։
Բոյան Ադամիչը մահացել է 1995 թվականին, Լյուբլյանայում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 filmportal.de — 2005.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #12857495X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Sojar Voglar, Črt (2005). Skladateljske sledi po letu 1900 [Composers' Traces After 1900] (PDF) (Slovenian and English) (2nd ed.). Society of Slovene Composers. էջեր 6–7. ISBN 961-91080-2-7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2006 թ․ մայիսի 20-ին.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Bojan Adamič, mojster zabavne in filmske glasbe» [Bojan Adamič, the master of pop and film music]. Delo (Slovenian). 2009 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 17-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Biography of Bojan Adamič
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- His official site (in English)
- Rajko Muršič: Slovene Popular Music between the Global Market and Local Consumption
- Բոյան Ադամի Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոյան Ադամի» հոդվածին։ |
|